ԱՄՆ-ում երեխան հայտնվել է միացված լվացքի մեքենայի մեջ և մի կերպ է փրկվել

09:13 • 04.09.14

ԱՄՆ-ում 5-ամյա աղջիկը հազիվ է փրկվել մահից, երբ հանրային լվացքատանը հայտնվել է միացված լվացքի մեքենայի մեջ, հայտնում է Associated Press-ը:


Նա մի քանի րոպե գտնվել է աշխատող մեքենայի մեջ, մինչև նրան նկատել են լվացքատնից օգտվողները: Ապա նրան փրկել են ոստիկանները, հասցրել Հյուսթոն քաղաքի հիվանդանոցներից մեկը:


Բժիշկներն ասել են, որ երեխան այս միջադեպից հետո ողջ կմնա: Ոստիկանները իրենց հերթին փնտրում են երեխայի ծնողներին և փորձում պարզել՝ ինչպես է նա հայտնվել մեքենայի մեջ: