ԱԻ նախարարը վարչապետին հրավիրեց համերգի՝ աշխատողների տոնի կապակցությամբ
12:08 • 04.09.14
Կառավարության նիստի ավարտին Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը վարչապետ Հովիկ Աբրահամյանին հրավիրեց նախարարություն, քանի որ վաղը իրենց աշխատողների տոնն է:
«Լավ համերգ է լինելու»,-խոստացավ նախարարը: Վարչապետն իր հերթին կատակով հետաքրքրվեց. «Հրավառություն լինելո՞ւ է»:
Նախարար Արմեն Երիցյանը ասաց, որ իրենք դեմ են հրավառություններին:
Placeholder










