Ժիրինովսկին ցանկություն է հայտնել դառնալ Նովոռոսիայի նախագահ

15:27 • 04.09.14

Ռուսաստանցի սկանդալային քաղաքական գործիչ Վլադիմիր Ժիրինովսկին ցանկություն է հայտնել դառնալ Նովոռոսիայի նախագահ, հայտնում է RBC-ն:

 

Ժիրինովսկին այսպես է արձագանքել, երբ լրագրողները նրան հիշեցրել են, որ Ուկրաինայում նրա դեմ քրեական գործ է հարուցված Դոնբասի աշխարհազորայիններին ֆինանսավորելու մեղադրանքով:

 

Նա էլ ասել է, որ Ուկրաինա կգնա միայն այն բանից հետո, երբ Կիևում ռուսական դեսանտ իջեցվի: Գործիչը խոսել է նաև այդ տարածքում «ուեզդներ» և «գուբերնյաներ» վերստեղծելու անհրաժեշտության մասին:

 

Վերջին շրջանում ռուսաստանյան իշխանություններն Ուկրաինայի անհանգիստ արևելյան շրջանների առնչությամբ սկսել են կիրառել «Նովոռոսիա» եզրույթը: