Ծառայությունում աչքի ընկած 104 զինվորներ 5-օրյա արձակուրդ են անցկացրել Երևանում

11:56 • 04.09.14

Երևանի քաղաքապետարանի և ԼՂՀ պաշտպանության նախարարության միջև համաձայնությամբ՝ Արցախում ծառայող մայրաքաղաքից զորակոչված և ծառայությունում աչքի ընկած 104 զինվորներ 5-օրյա արձակուրդով գտնվում էին Երևանում:

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից և տեղեկացնում, որ սա եղել է նմանատիպ երկրորդ ակցիան, որում այս անգամ ընդգրվել էին Ավան և Նոր Նորք վարչական շրջաններից զորակոչվածները: 

Առավոտյան զինծառայողներին զորամասեր են ճանապարհել և խաղաղ ծառայություն մաղթել վարչական շրջանների ղեկավարներ Մանվել Ջավադյանն ու Արմեն Ուլիխանյանը: Սահմանապահ ժամկետային զինծառայողներն էլ իրենց հերթին նկատել են, որ նման ուշադրությունն ու վերաբերմունքը կրկնակի պարտավորեցնող է, նաև վստահեցրել, որ իրենք ամուր են կանգնած դիրքերում: