Հնարավոր է՝ հայտնաբերվել են աշխարհի ամենամեծ կենդանու մնացորդները (լուսանկարներ)
Արգենտինայում հայտնաբերված բրածոն հնարավոր է աշխարհում խոշորագույն կենդանու կմախքն է, հայտնում է Russia Today-ը:
Խոսքը բուսակեր դինոզավրի մասին է, որը գուցե եղել է Երկրի վրա երբևէ գոյություն ունեցած ամենախոշոր ցամաքային կենդանին: Ունեցել է 26 մ հասակ, կշռել 60 տոննա՝ ավելի ծանր, քան Boeing 737 օդանավերը:
Կենդանուն անվանել են Dreadnoughtus Schrani՝ ի պատիվ Dreadnought ռազմանավերի: Հնարավոր է՝ սա հնէաբանական ամենախոշոր հայտնագործություններից է:
Ստեղծվել է նաև կենդանու արտաքին տեսքի վերակազմությունը:













