Կյանքի տևողությունը կախված է նրանից, թե մարդը որքան ժամանակ է ծախսում նստած վիճակում

23:23 • 05.09.14

Կարոլինայի ինստիտուտի մասնագետները հիշեցրել են, որ նստակյաց ապրելակերպը վտանգավոր է առողջության համար: Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն՝ հղում կատարելով The Daily Mail-ին:


Ինստիտուտի մասնագետները հետազոտություն են կատարել, որին մասնակցել է ավելորդ քաշով տառապող 65 տարեկանից բարձր 49 մարդ: Ըստ այդմ՝ նրանք, ովքեր ավելի շատ ֆիզիկական վարժանք են իրականացրել, առավել առողջ են եղել, սակայն պարզվել է՝ ավելի կարևոր է ոչ նստակյաց կյանք վարելը. որքան քիչ է մարդը նստել, այնքան ավելի քիչ են եղել նրա թելոմերները, համապատասխանաբար ավելի բարձ են եղել երկարակեցության շանսերը:

 

Հայտնի է, որ կյանքի տևողությունը խստորեն կախված է բջիջների քրոմոսոմների ծայրերին տեղակայված թելոմերների երկարությունից:   Թելոմերներն արգելակում են ծերացման գործընթացը՝ կանխելով քրոմոսոմների մաշվածությունն ու մածուցիկությունը, ինչպես նաև՝ գենետիկ կոդի փոփոխությունները:


 

 

Կյանքի տևողությունը կախված է նրանից, թե մարդը որքան ժամանակ է ծախսում նստած վիճակում