Google-ը դեղագործների հետ 1.5 մլրդ դոլար արժողությամբ «երիտասարդացման թուրմի» մշակման պյամանավորվածություն է ձեռք բերել

01:05 • 05.09.14

Google-ի ենթակայության տակ գտնվող՝ բիոտեխնոլոգիաների գծով մասնագիտացած  Calico ընկերությունը AbbVie բիոդեղագործական ընկերության հետ տարիքային հիվանդությունների հետազոտությունների և բուժման միջոցների զարգացման համագործակցության պայմանավորվածություն է ձեռք բերել: Այս մասին հաղորդում է hitech.newsru.com-ը՝ հղում կատարելով Forbes-ին:


Ինչպես հաղորդում է աղբյուրը` խոսքը, մասնավորապես, վերաբերում է նյարդային դեգեներատիվ խանգարումներին: Նախագծի ֆինանսական աջակցությունը նախնական փուլում 250 մլն դոլոր կարժենա, իսկ հետագայում ընկերությունը 500 մլն կներդնի:


Calico-ն նոր կենտրոն կբացի Սան Ֆրանցիսկոյում, որը կկենտրոնանա դեղամիջոցների մշակման նախնական փուլերի և դրանց փորձարկման վրա:

Նախագծին հետևում են ԱՄՆ առաջատար բժշկական ինստիտուտների վերահսկողական խորհուրդները:


Այսպիսով՝ գիտնականները նախատեսում են մարդկային հիվանդությունների նմուշները հավաքագրել նախնական փուլում, որոնք հետագայում օրինաչափությունների որոշման նպատակով կվերլուծվեն Google-ի համակարգիչների միջոցով: 
 

Google-ը դեղագործների հետ 1.5 մլրդ դոլար արժողությամբ «երիտասարդացման թուրմի» մշակման պյամանավորվածություն է ձեռք բերել