Google-ը 19 մլն դոլար կվերադարձնի ծնողներին՝ հավելվածների միջոցով երեխաների կատարած գնումների համար

12:15 • 05.09.14

Google կորպորացիան մոտ 19 միլիոն դոլար կվերադարձնի երեխաների ծնողներին, որոնք Google Play խանութի միջոցով գնումներ են կատարել բջջային հավելվածներում, ասված է առևտրի հարցերով ԱՄՆ դաշնային հանձնաժողովի (FTC) հաղորդագրությունում:

 

Այդկերպ Google-ը կարգավորում է FTC-ի բողոքը, որը հայց է ներկայացրել՝ մեղադրելով ընկերությանը ծնողներից հավելվածների օգնությամբ անօրինական կերպով վճարներ գանձելու համար:

 

Բացի այդ, կորպորացիան փոփոխություններ կմտցնի գնումների համակարգում, որը թույլ կտա ստանալ օգտատերերի համաձայնությունն ապրանքների և բջջային հավելվածներում ծառայությունների վճարների համար:

 

2011 թվականին Google-ը հավելվածներում ներդրել է գնումների համակարգ, որտեղ չի պահանջվում հավելյալ հաստատումներ: Այդ առնչությամբ, ինչպես նշում է FTC-ն, հազարավոր բողոքներ են ներկայացվել օգտատերերից, որոնց երեխաները հարյուրավոր դոլարներ են ծախսել հավելվածների միջոցով:

Google-ը 19 մլն դոլար կվերադարձնի ծնողներին՝ հավելվածների միջոցով երեխաների կատարած գնումների համար