Պաշտոնապես ներկայացվել է նոր, ավելի թեթև Mazda MX-5-ը
Ճապոնական Mazda ընկերությունը պաշտոնապես ներկայացրել է առաջատար Roadster Mazda MX-5-ի (Miata) չորրորդ սերնդի նոր մոդելը: Այս մասին հաղորդում է auto.newsru.com-ը՝ հղում կատարելով Mazdaworld-ին:
Mazda MX-5-ի նոր մոդելը, որի դիզայներական լուծումներն իրականացվել են ապրանքանիշի վերջին ավանդույթների համաձայն, 100 կիլոգրամով ավելի թեթև է դարձել:
Ավտոմեքենայի պրեմիերան տեղի է ունեցել ԱՄՆ-ում, Իսպանիայում և Ճապոնիայում: Եվրոպայում մեքենայի վաճառքի մեկնարկը կտրվի 2015 թվականի սկզբին:
Նոր սերնդի Mazda MX-5-ը պատրաստվել է SkyActiv տեխնոլոգիայի բոլոր կաննորի և KODO -ի դիզայներական փիլիսոփայության համաձայն:
Երկտեղանի սպորտքարի անիվների բազան 2315 մմ է, MX-5 նոր մոդելի տարածական չափսերը՝ 3915 х 1730 х 1235 մմ: Մեքենայի շարժիչի վերաբերյալ որևէ տվյալ դեռևս չի հաղորդվել:
Որպես փոխանցման տուփ՝ Mazda MX-5-ի համար կառաջարկվի նոր՝ վեց մխոցանի մեխանիկական SKYACTIV-MT փոխանցման տուփը:










