Բրազիլիայում կապիկները տեսանյութի օգնությամբ սնունդ հայթայթել են սովորում (տեսանյութ)

15:35 • 05.09.14

Բրազիլիայում ավստրիացի գիտնականները փոքրիկ կապիկների (Callithrix jacchus) բնակավայրի մոտ տեղադրել են մի էկրան, որի վրա ցուցադրվել է տեսանյութ, թե ինչպես է Ավստրիայից նույն ցեղատեսակի մի կապիկ կարողանում բացել պլաստմասսայե տուփը և դրա միջից սնունդ հանել: Այս մասին հայտնում է lenta.ru-ն՝ New Scientist-ին հղումով:

 

Զարմանալիորեն փոքրիկ կապիկները կարողանում են յուրացնել դասը՝ ինչպես բացել տուփը, որը ցուցադրվում է տեսանյութում:

 

Առաջին անգամ Վիեննայի համալսարանի գիտնականներին հաջողվել է ցուցադրել, թե ինչպես են կապիկները տեսանյութերից յուրացնում ուրիշների փորձը:

 

Փորձն արվել է Պերնամբուկոյում:

Բրազիլիայում կապիկները տեսանյութի օգնությամբ սնունդ հայթայթել են սովորում (տեսանյութ)