Motorola-ն ներկայացրել է նոր Moto G բջջայինը (տեսանյութ)
Motorola ընկերությունն այսօր առավոտյան՝ սպասվածից շուտ, հայտարարել է իր նոր Moto G բջջայինի թողարկման մասին՝ գովազդային տեսանյութ տեղադրելով իր պաշտոնական կայքում: Այս մասին հայտնում է Android Police կայքը:
Նոր հեռախոսն ունի 1280x720 լուծաչափով 12.7 սմ էկրան, 1.2 Գհց հզորության պրոցեսոր:
Հիշողությունն ընդամենը 1 ԳԲ է: Դիմային տեսախցիկը 2 մեգապիքսել է, իսկ ետևինը՝ 8 մեգապիքսել: Հեռախոսի ետնամասի պանելը կարելի է փոփոխել հասանելի տարբեր գույներով: Նոր մոդելի արժեքը 200$ է:
![]()
![]()










