Facebook-ը պատրաստ է միլիարդավոր դոլարներ ներդնել մարդկանց համացանցին միացնելու համար
Facebook ընկերությունը պատրաստ է միլիարդավոր դոլարներ ծախսել մարդկանց համացանցին միացնելու համար, ովքեր նման հնարավորություն չունեն։ Այդ մասին հայտնել է ընկերության գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգը, փոխանցում է Лента-ն։
«Մեզ համար իսկապես կարևոր է բոլոր մարդկանց համացանցին միացնելը։ Եթե նույնիսկ դրա համար Facebook-ից միլիարդավոր դոլարներ պահանջվեն, կարծում եմ՝ երկարաժամկետ հեռանկարում դա կլինի դրական քայլ մեր և ամբողջ աշխարհի համար»,- հայտարարել է Ցուկերբերգը միջոցառման ընթացքում, որը կազմակերպել է մեքսիկացի միլիարդատեր Կառլոս Սլիմը։
Նմանատիպ նախաձեռնություն է իրականացնում նաև Google ընկերությունը:










