Լուսավորվող էնզիմները կօգնեն բացահայտել հաստ և ուղիղ աղիքի քաղցկեղը

23:58 • 06.09.14

Մակմաստերի համալսարանի աշխատակիցներն աշխատում են կոլորեկտալ քաղցկեղն ախտորոշող ոչ ինվազիվ թեստի վրա: Այս մասին հաղրդում է Meddaily.ru-ն՝ հղում կատարելով CBC News-ին:


Ինչպես հաղորդում է աղբյուրը՝ թեստը շատ հեշտ և բանավականին մատչելի է: Հետազոտության ընթացքում գիտնականներն օգտագործել են գենետիկ հաջորդականության տվյալները, որտեղ նրանք փնտրել են ԴՆԹ-ի համար հատուկ էնզիմներ, որոնք քաղցկեղի առկայության դեպքում լուսավորվում են կղանքի նմուշներում:


Հաստ և ուղիղ աղիքի քաղցկեղի հիմնական խնդիրն այն է, որ այն միշտ չէ, որ հեշտ է բացահայտել: Մինչդեռ քաղցկեղի այդ տեսակը զարգացման վաղ փուլում բուժվում է 90% դեպքերում: Ներկա պահին գոյություն ունի կղանքի մեջ արյան հետքեր փնտրող 2 պարզ թեստ, սակայն ինվազիվացիան բավականին թանկ գործընթաց է:
 

Լուսավորվող էնզիմները կօգնեն բացահայտել հաստ և ուղիղ աղիքի քաղցկեղը