Վաղ տարիքում նախաճաշի շրջանցումը կարող է հանգեցնել շաքարախտի զարգացման

00:32 • 06.09.14

Օքսֆորդի, Քեմբրիջի, Գլազգոյի և Լոնդոնի համալսարանների գիտնականները պարզել են, որ նախաճաշից հրաժարվող երեխաների մոտ մեծանում է 2-րդ տիպի շաքարախտի առաջացման ռիսկային գործոնը: Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն՝ հղում կատարելով The Daily Mail-ին:


Հետազոտություններին տարրական դպրոցի 9-ից 10 տարեկան ավելի քան 4000 աշակերտ է մասնակցել: Գիտնականները հետևել են, թե ինչ և ինչ հաճախականությամբ են կերել դպրոցականները:


Արդյունքում պարզվել է՝ նախաճաշը բաց թողած երեխաների արյան մեջ ավելի մեծ քանակությամբ զարգացող շաքարախտի մարկերներ են հայտնաբերվել, քան առավոտյան պարտադիր նախաճաշող երեխաների մոտ:


Նախաճաշը բաց թողած երեխաների մոտ ուտելուց հետո ավելի բարձր է եղել ինսուլինի մակարդակը, և նրանց օրգնիզմը ավելի վատ է արձագանքել արյան և գլյուկոզայի մակարդակը կարգավորող հորմոնին:
 

Վաղ տարիքում նախաճաշի շրջանցումը կարող է հանգեցնել շաքարախտի զարգացման