Աշխարհի ամենաթանկ գաջեթներն ու նրանց աքսեսուարները (լուսանկարներ)

23:24 • 06.09.14

Vertu հետախոս` 20.000 դոլար արժողությամբ, 1 մլն դոլար արժողությամբ նոութբուք, 5 մլն դոլար արժողությամբ iPad 2. որոշ ընկերություններ պատրաստ են ամեն ինչ անել` աչքի ընկնող ապրանք ստեղծելու համար: РБК.ru-ն ներկայացնում է աշխարհի ամենաթանկ գաջեթներն ու նրանց աքսեսուարները:

AeroSystem One iPhone Dock/Speaker


1. Ֆրանսիական Ժան Միշել Ժար ընկերությունը վստահ է, որ կգտնվեն iPhone-ի ձայնային համակարգի համար 1115 դոլար վճարող հաճախորդներ:

 

Optimus Maxiumus

 

2. Արտեմի Լեբեդևի ստուդիան գտնում է, որ կարելի է 1500 դոլար վճարել համակարգչային ստեղնաշարի համար:

 

Panasonic 4K Toughpad


3. Եթե որևէ մեկը կարծում է, որ iPad-ը թանկ հաճույք է, ապա դա նշանակում է, որ նա դեռևս տեղյակ չէ 6000 դոլար արժողությամբ Panasonic 4K Toughpad Tablet-ի մասին:

 

 

Ego Lifestyle Emerald PC

4. Ego Lifestyle Emerald PC նութբուքը 11.000 դոլար կարժենա:

 

Vertu Signature Touch


5. Անգլիայում հավաքվող հետաքրքիր դիզայն ունեցող Vertu հետախոսը մոտ 20.000 դոլար արժի:

 

The Luvalgio Laptop

 


6. Երկու տարի առաջ Luvalgio ընկերությունն ստեղծեց 1 մլն դոլար արժողությամբ նոութբուք, որի մասին որևէ բաց տեղեկատվություն չկա:

 

Stuart Hughes iPad 2 Gold History Edition

7. Դիզայներ Ստյուարտ Հյուզը Apple-ի iPad 2-ը զարդարել է 12.5 կարատանոց ադամանդներով և վերաձևավորել վերջինիս դիզայնը, սակայն դա չէ, որ պլանշետի գինը հասցրել է 5 մլն դոլարի. խնդիրն այն է, որ նրա առջևի շրջանակը ստեղծված է աշխարհի ամենահին հանքանյութից՝ ամոլիտից, որը շուրջ 75 մլն տարեկան է և որի վրա հայտնաբերվել են տիրանոզավրի ոսկորներ:

 

The Stuart Hughes Black Diamond iPhone 5

8. Հյուզն այսքանով չի բավարարվել. նա ստեղծել է նաև iPhone-ի հետևի կորպուսը, որը 9 շաբաթ շարունակ հավաքել է ձեռքով` ոսկուց` զարդարված սև ադամանդներով: iPhone-ն արժե 10 մլն դոլար:
 

Աշխարհի ամենաթանկ գաջեթներն ու նրանց աքսեսուարները (լուսանկարներ)