Ռոբերտ Դաունի կրտսերի մասնակցությամբ «Դատավորը» ֆիլմի պրեմիերան՝ Տորոնտոյի կինոփառատոնում (լուսանկարներ)

10:18 • 06.09.14

Կանադայի Տորոնտո քաղաքում աշխատանքն է սկսել ամենամյա միջազգային կինոփառատոնը։ Փառատոնը բացել է «Դատավորը» ֆիլմը, որում գլխավոր դերը խաղացել է Ռոբերտ Դաունի կրտսերը։

 

Ինչպես հայտնում է tatler.ru-ն, պրեմիերային դերասանը ներկա է գտնվել հղի կնոջ հետ. արդեն նոյեմբերին լույս աշխարհ կգա նրանց դուստրը։

 

Ֆիլմը պատմում է հաջողակ փաստաբանի մասին։ Անսպասելիորեն նա իմանում է, որ նրա մայրը մահացել է։ Վերադառնում է հայրենի քաղաք՝ հուղարկավորությանը մասնակցելու, սակայն իմանում է, որ իր հորը՝ քաղաքային դատավորին, կասկածում են սպանության մեջ։

 

Տորոնտոյի փառատոնը տարբերվում է այլ կինոդիտումներից նրանով, որ այստեղ չկան գրան պրիներ, որոնք հանձնում է ժյուրին։ Դրա փոխարեն յուրաքանչյուր տարի գլխավոր մրցանակ է ճանաչվում հանդիսատեսի համակրանքը։

 

 

 

 

 

 

 

 

 
Վեռա Ֆարմիգա
 
 
 

 

 

 

 

Ռոբերտ Դաունի կրտսերի մասնակցությամբ «Դատավորը» ֆիլմի պրեմիերան՝ Տորոնտոյի կինոփառատոնում (լուսանկարներ)