Ամենայուրահատուկ դիզայնով 15 ուսումնական հաստատությունները (լուսանկարներ)

20:09 • 07.09.14

Համալսարանական կյանքն ու ուսումը շատերի համար կարող է բարդ լինել, սակայն ուսանողների մեծամասնությունը մեծ ուշադրություն է դարձնում համալսարանի հարմարավետությանն ու ավելի հաճույքով է հաճախում դասերի, երբ այնտեղ նաև զվարճանալու հնարավորություն է ունենում: Այս մասին գրում է Business Insider-ը և ներկայացնում է ոչ ավանդական ու արտասովոր դիզայն ունեցող քոլեջներն ու համալսարանները: 

1. Նոթինգհեմի համալսարան, Անգլիա

Ամբարտակի նմանակող այս կառույցը Նոթինգհեմի մարզական համալսարանի շենքն է:

University of Nottingham



2. Վենետիկի միջազգային համալսարան, Իտալիա

Այն այցելելու համար անհրաժեշտ է նավակ նստել կամ ջրային տաքսի պատվիրել դասին հասնելու համար:

Venice International University

 

3. Դուբլինի Ամերիկյան քոլեջ, Դուբլին, Իռլանդիա
Դուբլինի Ամերիկյան քոլեջը հումանիտար քոլեջ է` տեղակայված Դուբլինի կենտրոնում` Մերիոն հրապարակում` շրջապատված 18-րդ դարի տներով, որոնցի մեկում էլ բնակվել է Օսկար Ուայլդը:

American College Dublin

 

4. Կլերմոնտ ՄքՔենա քոլեջ, Կլերմոնտ, Կալիֆորնիա

Կլերմոնտ ՄքՔենա քոլեջի կարգախոսն է Crescit cum commercio civitas, ինչը բառացիորեն թարգմանաբար նշանակում է «ապակյա տան բնակիչները չպետք է մերկ խնջույքներ անեն»:

Claremont McKenna College


5. Բրենդայս համալսարան, Մասաչուսեթս
Այն 32-րդն է ԱՄՆ-ի ազգային համալսարանների ցանկում: Այն տեղակայված է Բոստոնից 15 կմ հեռավորությամբ:

Brandeis University


6. RIT, Դուբայ, ԱՄԷ
Դուբայում տեղակայված այս հետաքրքրաշարժ կառույցը Նյու Յորքի Ռոչեսթերի Տեխնոլոգիական ինստիտուտի մասնաճյուղն է:

RIT Dubai


7. Կալիֆորնիայի համալսարան, Սան Դիեգո, Կալիֆորնիա
Սան Դիեգոյի այս համալսարանը համարվում է աշխարհի ամենաուշագրավ ուսումնական կառույցներից մեկը` մեղվի փեթակի նմանվող իր տեսքով:

University of California, San Diego


8. Tietgenkollegiet ուսանողական կենտրոն, Օրեստադ, Դանիա
Այն ոչ թե քոլեջ է, այլ հանրակացարան հարակից տարածքում գտնվող քոլեջների ուսանողների համար:

Tietgenkollegiet Student Hall


9. Ավե Մարիայի համալսարան, Ավե Մարիա, Ֆլորիդա
Ավե Մարիա համալսարանն իրականում կաթոլիկ դպրոց է, որը կառուցվել է կաթոլիկ բարերարի կողմից: Սկզբնապես այն տեղակայված է եղել Միչիգանում, սակայն այն տեղափոխել են Ֆլորիդա, քանի որ չէին ընդունում համալսարանի տանիքին տեղակայված հսկա խաչը:

Ave Maria University


10. Քեյփթաունի համալսարան, Հարավային Աֆրիկա
Համալսարանը տեղակայված է այնպիսի վայրում, որտեղից կարելի է զմայլվել երկրի ամենահայտնի զբոսաշրջային վայրերի տեսարանով, որոնցից մեկը Սատանայի գագաթն է:

University of Cape Town


11. Ցիցինատի համալսարան, Օհայո, ԱՄՆ
Այս համալսարանը հաճախ դժվար են գտնում կամ մոլորվում են այստեղ, այդ իսկ պատճառով համալսարանի հիմնական փողոցում արտացոլվող կառույց են կանգնեցնել, որով ցանկացել են ասել. «Մենք այստեղ ենք, մենք գոյություն ունենք»:

University of Cincinnati


12. Նյուքասլի համալսարան, Նյուքասլ, Ավստրալիա
Այն անվանվում է նաև «Նոր տարածք» ինչին արժանացել է 10 հարկանի «ուղղահայաց» շենքի տեսքի շնորհիվ, որն ասես Դիսնեյի ֆիլմերից որևէ տան նման լինի:

Newcastle University

 

13. Տրանսպորտի և առաքման քոլեջ, Ռոտերդամ, Նիդերլանդներ

Այս համալսարանում դասավանդում են տրանսպորտի և առաքման հետ կապված ամեն ինչ, ինչն էլ ավելի նկատելի դարձնելու համար քոլեջի շենքը կառուցվել է իրական առաքման կենտրոնի նմանությամբ:

Shipping and Transport College


14. SUNY Purchase, Նյու Յորք, ԱՄՆ
Այն հայտնի է որպես արվեստների դպրոց և լի է տարբեր քանդակներով:

SUNY Purchase


15. Բոնդ համալսարան, Ոսկե ափ, Ավստրալիա
Բոնդ համալսարանը շրջապատված է լողափերով, կենգուրուներով և արհեստական լճերով, որտեղ բազմաթիվ կոկորդիլոսներ են լողում:

Bond University


 

Ամենայուրահատուկ դիզայնով 15 ուսումնական հաստատությունները (լուսանկարներ)