Բրիտանացի գիտնականը պարզել է Ջեք անվամբ սերիական մարդասպանի ինքնությունը

17:56 • 07.09.14

Daily Mail-ը հայտնում է, որ բրիտանացի գիտնական Յարի Լոուհելայնենը պարզել է նախանցած դարի առեղծվածային մարդասպանի ինքնությունը, ով գործում էր Լոնդոնում և ստացել էր Ջեք «Փորոտիք թափողը» մականունը: 

Զոհերից մեկի մոտից գտնված շարֆի ԴՆԹ-անալիզից հետո Լիվերպուլի համալսարանի դոցենտը հայտարարել է, որ Ջեք «Փորոտիք թափողը» եղել է լեհ վարսավիր Աարոն Կոսմինսկին, որ աշխատել է նույն շրջանում, որտեղ գործել է  սերիական մարդասպան Ջեքը, այն է՝ Լոնդոնի Ուայթչեփել թաղամասը: Նա առնվազն հինգ կնոջ է խոշտանգել և սպանել: 

Ժամանակի լեգենդեը դարձած մարդասպանի ինքնությունը մինչ օրս էլ անհայտ է մնում: Հայտնի է, որ նշված վարսավիրը ժամանակին ձերբակալվել է այդ գործով, սակայն բաց է թողնվել: 1888-ին, երբ կատարվում էին Լոնդոնը ցնցած սպանությունները, Կոսմինսկին 23 տարեկան էր:
 

Բրիտանացի գիտնականը պարզել է Ջեք անվամբ սերիական մարդասպանի ինքնությունը