Ֆինն հետազոտողը տիեզերական միգամածությունների եռաչափ պատկերներ է ստեղծել (տեսանյութ)
Ֆինն հետազոտող Ջ.Պ. Մետսավայնիոն ստեղծել է մի շարք անիմացիոն հոլովակներ, որոնք եռաչափ ձևաչափով ցույց են տալիս հայտնի տիեզերական միգամածությունների գեղեցկությունը, ինչպիսիք են Lagoon Nebula-ն և Bubble Nebula-ն: Այս մասին հայտնում է rg.ru-ն:
Եռաչափ պատկերներ ստեղծելու համար նա օգտվել է Օուլուում գտնվող աստղադիտարանի հեռադիտակից: Նա նաև օգտվել է համակարգչային մի շարք ծրագրերից, որոնցում մուտքագրել է տվյալ գոյացության հայտնի տվյալները: Մետսավայնիոն ասում է, որ իր ստեղծած պատկերները գիտության և արվեստի խառնուրդ են:










