AccuVein. սարք, որն օգնում է գտնել երակը դժվարին իրավիճակներում

13:36 • 08.09.14

Սրսկումներ անելու կամ կաթիլային սարքի միացնելու համար բժիշկներին անհրաժեշտ է գտնել հիվանդի ձեռքի երակը, և շատ անգամ այն գտնելը մեծ խնդիր է հիվանդների համար, քանի որ երակները և մազանոթները կարող են խորը գտնվել և բարդացնել բժշկական գործողությունների կատարումը, գրում է habrahabr.ru-ն:

 

Շատ դեպքերում բժիշկները ստիպված են լինում մի քանի անգամ ծակծկել մաշկը, որպեսզի գտնեն համապատասխան երակը: Պարզվում է, որ ժամանակակից տեխնոլոգիաները կարող են օգնել բժիշկներին գտնել այն, իսկ հիվանդներին՝ վերջ դնել իրենց տանջանքներին:

 

Սարքը կոչվում է AccuVein AV300: Այն համալրված է երկու ոչ հզոր լազերներով, որոնք ոչ մի վտանգ իրենցից չեն ներկայացնում: Դրանք կարող են ցույց տալ նույնիսկ ամենախորը տեղակայված երակը: Այն այժմ օգտագործվում է աշխարհի ավելի քան 3.000 բուժհաստատություններում:

AccuVein. սարք, որն օգնում է գտնել երակը դժվարին իրավիճակներում