Վանա լճի Աղթամար կղզու Սբ Խաչ եկեղեցում հինգերորդ անգամ պատարագ է մատուցվել

13:49 • 08.09.14

Վանա լճի Աղթամար կղզու Սբ Խաչ հայկական եկեղեցում հինգերորդ անգամ պատարագ է մատուցվել, հայտնում է Hurriyet-ը:

 

Պատարագն անց է կացվել Թուրքիայի քրիստոնյաների մասնակցությամբ: Առաջին անգամ պատարագին միացել են Թուրքիայի հույների պատրիարք Բարդուղիմեոսը և Թուրքիայի ասորի համայնքի հոգևոր առաջնորդ Յուսուֆ Չեթինը: Արարողությունն անց է կացրել Թուրքիայում հայոց պատրիարքարանի ղեկավարի պաշտոնակատար Արամ Աթեշյանը:

 

Աթեշյանը նշել է, որ այս անգամ աղոթել են նրանց համար, ովքեր զոհվել են պատերազմներում, հատկապես՝ մերձավորարևելյան: Ուղերձը «խաղաղությունն է երկրում և աշխարհում»: 

 

Մոտ 100 տարվա լքվածությունից հետո եկեղեցին սկսել էր գործել 2010-ին: Թուրքիայի իշխանություններն այն վերանորոգել էին 2005 - 2007 թթ՝ նախքան դա որպես թանգարան բացելը: