Նոր բանաձևը կհուշի, թե առողջ մնալու համար որքան պետք է լինի տղամարդկանց ու կանանց քաշը

22:39 • 08.09.14

Գիտնականները պնդում են, որ գոտկատեղի տրամագիծը չպետք է գերազանցի հասակի կեսին: Ինչպես հաղորդում է Meddily.ru-ն՝ 30-ամյա տղամարդկանց միջին հասակը 178 սմ. է, հետևաբար նրանց գոտկատեղի տրամագիծը չպետք է գերազանցի 89 սմ-ը: Եթե  գոտկատեղի տրամագիծը հասնի 170-ի, ապա տղամարդն իր կյանքից 1 տարի 7 ամիս կկորցնի: 30-ամյա կանանց միջին հասակը մոտ 162.5 սմ է: 81-ի փոխարեն 97.5 սմ գոտկատեղի տրամագծի պարագայում կանայք 1 տարի 4 ամիս կկորցնեն:

 

Գիտնականները գնահատել են պատահական ընտրված մարդկանց (1985 թվականի ծնունդներից սկսած) ընդհանուր մահացության տվյալներն ու առողջ ապրելակերպը, որի արդյունքում պարզվել է, որ կյանքի տևողության կտրուկ նվազում է արձանագրվել այն մարդկանց մոտ, ովքեր ճարպակալման խնդիր են ունեցել:
 

Նոր բանաձևը կհուշի, թե առողջ մնալու համար որքան պետք է լինի տղամարդկանց ու կանանց քաշը