Ֆլորիդայում դպրոցականը բանտում է հայտնվել դպրոց գնալուց հրաժարվելու համար
Ֆլորիդայում (ԱՄՆ) ոստիկանությունը ձերբակալել է 15-ամյա դպրոցականի, ով հրաժարվել է դպրոց գնալ, հայտնում է lenta.ru-ն՝ ABC15-ին հղումով:
Իրավապահներին զանգահարել է դպրոցականի մայրը: Կինը հայտնել է, որ որդուն արդեն զրկել է համացանցից, հեռախոսից և համակարգչից, սակայն նա դեռ համառորեն հրաժարվում է դպրոց գնալ: Ժամանած ոստիկանները սպառնացել են դպրոցականին, որ կձերբակալեն, եթե դպրոց չգնա, սակայն ի պատասխան դեռահասն ասել է, որ միևնույնն է՝ չի պատրաստվում գնալ:
Այդ ժամանակ ոստիկանները ձերբակալել են նրան: Պարզվել է, որ դպրոցականը ցանկանում է դպրոց գնալ Նյու Յորքում, այլ ոչ թե Ֆլորիդայում: Այնուհետ նրան տեղափոխել են անչափահասների գործերով բաժանմունք և ապա ազատ արձակել:
Իրավապահները և տղայի մայրը հույս ունեն, որ այդ դասը դեռահասին կստիպի վերջապես դպրոց հաճախել:










