ԱԺ-ն ազդարարեց աշնանային նստաշրջանի մեկնարկը, առաջին հարցը ԱԺ նախագահին ուղղեց Զարուհի Փոստանջյանը (ուղիղ)
Ազգային ժողովը ՀՀ հիմնով ազդարարեց աշնանային նստաշրջանի մեկնարկը: Օրակարգը ներկայացրեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, որից հետո նրան հարցով դիմելու ցանկություն հայտնեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
Մի քանի րոպե խոսափողը չէր միանում. ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, հիշեցնելով, որ նախորդ նստաշրջանում Փոստանջյանը բավական երկար բացակայել է, կատակեց. «Ով որ բացակայում է, նրա քարտն էլ է փչանում»:
Փոստանջյանը հակադարձեց. «Իհարկե, ես բացակայել եմ, բայց գրեթե ոչինչ չի փոխվել իմ բացակայության ընթացքում»։ Փոստանջյանի խնդրեց ԱԺ նախագահին որպես ԱԺ մեծամասնության ներկայացուցիչ պատասխանել՝ երբ են ԱԺ-ի օրակարգից դուրս գալու հայ-թուրքական արձանագրությունները:
ԱԺ նախագահը հակադարձեց. «Խոցելի փոքրամասնությանն ասեմ, որ դա հռետորական հարց է, բազմիցս պատասխաններ տրվել են, օրակարգից դուրս գալու խնդիր եթե լինի, բոլորդ կիմանաք»։
Այնուհետև նա հավելեց, որ իր կարծիքով` այս պահին դա նպատակահարմար չէ:










