Հարվարդի համալսարանը 350 մլն դոլարի չափով նվիրատվություն կստանա

10:48 • 08.09.14

Ամերիկյան Հարվարդի համալսարանն իր պատմության ընթացքում ամենախոշոր նվիրատվությունն է ստանալու, հայտնում է Reuters-ը: Գումարը Morningside հիմնադրամն ուղղելու է համալսարանի հանրային առողջության ֆակուլտետին, գրում է РИА Новости գործակալությունը: 

 

Նվիրատվությունը բաշխվելու է առանց սահմանափակումների, այն, օրինակ, կարող է ուղղվել ուսանողներին ֆինանսական օգնություն տրամադրելուն կամ այն ուսանողների ուսանողական վարկերը մարելուն, որոնք աշխատում են ցածր վարձատրվող և ոչ գրավիչ բնագավառներում:

 

Ֆակուլտետի դեկան Ջուլիո Ֆրենկը նշել է, որ նվիրատվությունը ծախսվելու է ուսումնասիրությունների անցկացման համար, մասնավորապես՝ մալարիայի, Էբոլայի, ճարպակալման և քաղցկեղի, ինչպես նաև առողջությանը սպառնացող էկոլոգիական վտանգների, աղքատության և հումանիտար ճգնաժամերի, առողջապահության համակարգի խնդիրների լուծման և շատ այլ ճյուղերի ուսումնասիրման համար:  

 

 

Հարվարդի համալսարանը 350 մլն դոլարի չափով նվիրատվություն կստանա