ԱԺ հաշվիչ հանձնաժողովում ՀԱԿ-ը, «Ժառանգությունն» ու ԲՀԿ-ն ներկայացուցիչներ չեն ունենա. ըստ նրանց՝ բազմակարծություն չկա
Ազգային ժողովի Ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովում «Հայ ազգային կոնգրես»–ը, «Ժառանգություն»-ը և «Բարգավաճ Հայաստան»-ը ներկայացուցիչներ չեն ունենա. այս մասին այսօր ԱԺ-ի նիստում հայտարարեցին խմբակցության ներկայացուցիչներ Լևոն Զուրաբյանը, Ռուբիկ Հակոբյանն ու Նաիրա Զոհրաբյանը։
Ըստ նրանց՝ պատճառը մեկն է՝ հանձնաժողովում բազմակարծություն չկա ու դոմինանտ է իշխող ՀՀԿ-ի տեսակետը: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն արձագանքեց. «Սա ոչ թե փաստարկներ էին, այլ՝ կարծիք: Բոլոր ժողովրդավարական երկրներում դոմինանտը մեծամասնությունն է»:










