Կերչի նեղուցում հերթի մեջ է կանգնած ավելի քան 2.000 ավտոմեքենա
Կերչի նեղուցում ավտոմեքենաների խցանումները պահպանվում են: Կովկաս նավահանգստում լաստանավի իրենց հերթին են սպասում 1.170 ավտոմեքենա, Ղրիմի նավահանգստում՝ 1.130 մեքենա: Այդ մասին հայտնել է ինքնավարության «Единая транспортная дирекция» ոչ առևտրային կազմակերպությունը, գրում է korrespondent.net-ը:
«Այս պահին քամու ուժգնությունը նվազել է մինչև 6 մ/վ, հերթում սպասելու ժամանակը հասնում է մինչև 15 ժամի»,- ասվում է հաղորդագրությունում:
Կազմակերպության տվյալներով՝ նախորդ օրերին լաստանավերը նեղուցով տեղափոխել են ավելի քան 3,3 հազար ավտոմեքենա և մոտ 20 հազար ուղևոր:
Ինչպես հայտնում են օգտատերերը, լաստանավի սպասելու միջին ժամանակը Կերչի նավահանգստում 20 ժամ է, իսկ Կովկաս նավահանգստում՝ 18 ժամ:










