Նիկարագուայի մայրաքաղաքի օդանավակայանից ոչ հեռու երկնաքար է ընկել
Նիկարագուայի մայրաքաղաք Մանագուայի միջազգային օդանավակայանից ոչ հեռու փոքր երկնաքար է ընկել, հայտնում է Лента-ն։
Կառավարության ղեկավար Ռոսարիո Մուրիլյոյի խոսքով՝ երկնաքարն ընկել է սեպտեմբերի 7-ին։ Հատուկ ստեղծված հանձնաժողովն արդեն հաստատել է երկնաքարի ընկնելու փաստը, «որը, հավանաբար, պոկվել է Երկրի մոտով անցնող աստերոիդից»։ Մուրիլյոն երկնաքարն ուսումնասիրելու համար դիմել է միջազգային փորձագետներին։
Նիկարագուայի տարածքային հետազոտությունների ինստիտուտից մասնագետ Ումբերտո Սաբալոսը հայտնել է, որ 24 մ տրամագծով երկնաքարը թողել է 5 մ խորությամբ փոս։ Նրա խոսքով, դեռևս հայտնի չէ, թե արդյոք ընկնելու պահին այն բաժանվել է մասերի։










