ԱՄՆ-ն զինվորականներ կուղարկի Աֆրիկա՝ Էբոլայի դեմ պայքարի շրջանակում
ԱՄՆ-ն որոշել է Զինված ուժերին ներգրավել Արևմտյան Աֆրիկայում Էբոլա համաճարակի դեմ պայքարում: Այս մասին հայտնել է նախագահ Բարաք Օբաման NBC News հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, գրում է lenta.ru-ն:
Նրա խոսքով՝ զինվորականներին պլանավորում են Աֆրիկա ուղարկել կարճ ժամանակով, որի ընթացքում նրանք կօգնեն մեկուսարաններ կառուցել և դրանցում սարքավորումներ տեղադրել, որպեսզի ապահովվի բժիշկների անվտանգությունը, որոնք մայրցամաք են գալիս աշխարհի տարբեր երկրներից:
Նա նաև նշել է, որ երկար ժամանակ կպահանջվի համաճարակը վերահսկողության տակ առնելու համար:
Հիշեցնենք, որ Էբոլա վիրուսի համաճարակը բռնկվել է Գվինեայում, ապա արագորեն տարածվել հարևան Սիերա Լեոնեում, Լիբերիայում և Նիգերիայում: Ըստ վերջին տվյալների՝ վիրուսից մահացել է 2.097 մարդ:










