ՀՔԾ-ն քրգործ է հարուցել Մեծամորի ոստիկանների նկատմամբ, ովքեր քաղաքացուհուն համոզել են հաղորդում չտալ

14:00 • 08.09.14

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:   

ՀՔԾ կայքում ասվում է, որ Մեծամոր քաղաքի բնակչուհի Վիոլետա Հ.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել այն մասին, որ իր նախկին ընկերը` Կարեն Ք.-ն, 2014թ. օգոստոսի 11-ին կոտրել է իր ավտոմեքենայի դիմապակին, այնուհետև բռնելով մեքենայի ղեկը` խոչընդոտել է ավտոմեքենայի կառավարմանը, որի հետևանքով այն վթարի է ենթարկվել:

Կատարվածի մասին նույն օրը Վիոլետա Հ.-ն հայտնել է ՀՀ ոստիկանության Մեծամորի բաժին, սակայն ոստիկանության աշխատակիցները նախ համոզել են հաղորդում չտալ, ապա երբ Վիոլետա Հ.-ն պնդել է, հրաժարվել են հաղորդումն ընդունելուց: