Ռուսաստանում նշվում է Համբույրի օրը. քաղաքական համբույրները՝ ֆոտոշարքով
Սեպտեմբերի 8-ին Ռուսաստանում նշվում է Համբույրի օրը: Այս առիթով «Կոմերսանտն» ի մի է բերել քաղաքական գործիչների «ամենաթեժ» համբույրները, որ ֆիքսվել են տարբեր ժամանակներում: Եվ ոչ միայն ռուսաստանցի քաղաքական գործիչներինը:

Խորհրդային առաջնորդ Լեոնիդ Բրեժնևը համբուրում է ԳԺՀ ղեկավար Էրիկ Հոնեքերին, 1971

2000թ., նախագահի թեկնածու Ջորջ Բուշ կրտսերը համբուրում է հեռուստահաղորդավարուհի Օփրա Ուինֆրիին

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն համբուրում է վարչապետ Յուլյա Տիմոշենկոյին, 2005

ԽՍՀՄ-ի մեկ այլ առաջնորդ՝ Միխայիլ Գորբաչովը, և նույն Հոնեքերը հանդիպում են Արևելյան Բեռլինի 40-ամյակի տոնակատարությանը

Անգելա Մերկելը համբուրում է Նիկոլա Սարկոզիին, 2007

2004 թ. Վլադիմիր Պուտինը ողջունում է ԱՄՆ-ի առաջին տիկին Լորա Բուշին

Բուշ կրտսերը համբուրում է ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսին, 2010

2004թ. ռուսաստանցի պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկին համբուրում է Լենինգրադի նահանգապետ Վալենտինա Մատվիենկոյին

Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Սավիդդին համբուրում է պատգամավոր Խորկինային, 2009

2012թ. Բարաք Օբաման համբուրում է կնոջը բասկետբոլի խաղի ընդմիջմանը

Վենեսուելայի հանգուցյալ նախագահ Ուգո Չավեսը Կոլումբիայի իր գործընկերոջ հետ հանդիպմանը համբուրում է աղջնակի, 2010

Համբուրվում են Ռուսաստանի նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևն ու պատրիարք Կիրիլը, 2010

2011թ., Բրիտանիայի արքայազն Ուիլիամը պսակադրության ժամանակ համբուրում է իր կնոջը

Արքայազն Չարլզը համբուրում է Մեծ Բրիտանիայի թագուհուն

Ռուսաստանի վարչապետ Մեդվեդևի ստվարաթղթե պատճենը «կարմրել է» համբույրներից

Ռուսաստանցի պատգամավոր Իոսիֆ Կոբզոնը ողջունում է պատգամավոր Մաքսակովային










