Սկանդալ կրթօջախում. 139-րդ դպրոցի ուսուցիչները դասարան չեն մտել. armnewstv.am
139-րդ դպրոցում ուսուցիչների գործադուլ է: Միայն դասղեկներն են հսկում լսարանների առաջ: Այս մասին տեղեկացնում է armnewstv.am-ը։
Նախկին տնօրենի` առողջական խնդիրների պատճառով աշխատանքից ազատվելուց հետո փոխտնօրեն Հերմինե Դավթյանը ԿԳ նախարարի հրամանով ստանձնել է տնօրենի պարտականությունները: Մինչև կկայանար նոր տնօրենի մրցույթը: Բայց անցած շաբաթ նախարարի մեկ այլ հրամանով տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Կլարա Ջհանգիրյանը: Նրա անունն ուսուցիչներին ոչինչ չէր ասում, փոխարենը` ազգանունն էր ասում: Նրա անձի դեմ ուսուցիչները ոչինչ չունեն: Միայն նախարարություն էին գնացել խնդրելով, որ փոխտնօրենը պաշտոնավարի մինչև տնօրենի մրցույթը:
Տնօրենի երիտասարդ պաշտոնակատարը խոստացել է վերադաստիարակել երեսուն և ավելի տարիների փորձ ունեցող ուսուցիչներին: Ինքը` Կլարա Ջհանգիրյանն իր ու ստեղծված կոնֆլիկտի մասին ոչինչ չի ուզում ասել: Փողոցից չի եկել: Այսքանը: Իր պարտականություններն էլ ստանձնել է ԿԳ նախարարի հրամանով:
Ուսուցիչների գործադուլը մտահոգություն է առաջացրել նախարարությունում: Կրթության պատասխանատուները հորդորում են ուսուցիչներին դասի անցնել:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։










