Շվեյցարիան պատրաստ է ապաստան տրամադրել Սնոուդենին՝ ցուցմունքի համար
Շվեյցարիայի դաշնային դատախազությունը պատրաստ է ապաստան տրամադրել ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալության և Հետաքննությունների դաշնային բյուրոյի նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին, որն այժմ գտնվում է Ռուսաստանում, հայտնում է РИА Новости գործակալությունը՝ վկայակոչելով SonntagsZeitung-ին:
Նշվում է, որ գոյություն ունի հատուկ փաստաթուղթ, որով նախատեսվում է Սնոուդենին չարտահանձնել ԱՄՆ-ին, եթե նա տեղափոխվի Շվեյցարիա, և ԱՄՆ-ն պահանջի նրա արտահանձնումը: Վերջինս, սակայն, կարող է տեղի ունենալ միայն այն դեպքում, եթե դա չհակասի «գերագույն պետական պարտավորություններին»:
Նախատեսվում է նաև, որ Շվեյցարիայում Սնոուդենը ցուցմունք կտա Ազգային անվտանգության գործակալության գաղտնալսումների գործով: Երկրի խորհրդարանում Սնոուդենի հարցաքննության դեպքում նրան նաև պաշտպանություն կտրամադրվի:
Անցած տարվա հուլիսից Սնոուդենը ժամանակավոր ապաստան է ստացել Ռուսաստանում:










