Ուկրաինայում հակամարտության զոհ է դարձել առնվազն 3.000 մարդ. ՄԱԿ
Ուկրաինայի արևելքում հակամարտության զոհ է դարձել առնվազն 3.000 մարդ։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Զեյադ Ռաադ ալ Հուսեյնը, փոխանցում է РИА Новости-ն։
Ավելի վաղ ՄԱԿ-ը հայտնում էր, որ ապրիլի կեսերից մինչ օգոստոսի 27-ն Ուկրաինայում սպանվել է ավելի քան 2.500 խաղաղ բնակիչ, մոտ 6.000 մարդ ստացել է վնասվածքներ։
Այժմ ՄԱԿ-ում վստահեցնում են, որ Ուկրաինայում զոհերի փաստացի թիվը կարող է «ավելին լինել»։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մարդու իրավունքների հարցերով օգնական Իվան Սիմոնովիչի խոսքով՝ Ուկրաինայում զոհերի թիվը 2.729 է։ Եթե հաշվի առնել մալայզիական ինքնաթիռի կործանումն Ուկրաինայի տարածքում, ապա զոհերի թիվը գերազանցում է 3.000-ը։










