ԱՄՆ-ում 1000 երեխա հիվանդացել է անհայտ վիրուսով

12:54 • 08.09.14

ԱՄՆ-ի տասը նահանգում ավելի քան 1.000 երեխա հիվանդացել է անհայտ վարակով, հայտնում է АВС-ն: Վարակը շնչառական բնույթի է, հատկապես վտանգավոր է ասթմայով հիվանդ երեխաների համար:

 

Պաշտոնապես վարակը պարզված չէ: Այն սկսվում է մրսածության ու հազի նմանությամբ, և միայն շնչառության ստուգումն է պարզ դարձնում՝ արդյոք վարակի դեպք է:

 

Վարակը հայտնաբերվել է Միսուրի, Կանզաս, Իլինոիս, Կենտուկի, Այովա, Կոլորադո, Օհայո, Օկլահոմա, Հյուսիսային Կարոլինա, Ջորջիա նահանգներում: Կոլորադոյում մի քանի երեխա վերակենդանացման բաժանմունքում է հայտնվել՝ այս վիրուսով հոսպիտալացվելուց հետո: