Vkontakte.ru դոմենը ժամանակավորապես արգելափակվել է

17:29 • 08.09.14

«ВКонтакте» սոցիալական ցանցի դոմենը՝ vkontakte.ru, երկուշաբթի արգելափակվել է, քանի որ ընկերությունը չի տրամադրել, թե ով է հասցեի սեփականատերը, հայտնել է դոմենը գրանցող Ru-Center ընկերության հանրային կապերի բաժնի պետ Անդրեյ Վորոբյովը: Այս մասին գրում է vz.ru-ն:

 

Հարցումներ են ուղարկվել գրանցման մասին վկայող փաստաթղթերի տրամադրման համար, սակայն ընկերությունն այն չի տրամադրել ժամանակին:

«ВКонтакте»-ն այն միայն տրամադրել է հաջորդ օրը, երբ արդեն փաստաթղթերի տրամադրման ժամկետն ավարտվել է:

 

Ռեսուրսի աշխատանքը, սակայն, կրկին գործարկվել է փաստաթղթերը ստանալուց հետո, չնայած նշվում է, որ դա ժամանակ է պահանջում, և որոշ օգտատերերի կարող է անհարմարություն պատճառված լինել:

Vkontakte.ru դոմենը ժամանակավորապես արգելափակվել է