Օգտատերերը «Яндекс. Почты»-ի ավելի քան 1 մլն գաղտնաբառերով բազա են հայտնաբերել
Համացանցի օգտատերերը ֆորումներից մեկում «Яндекс»-ի փոստային հասցեների ավելի քան 1 մլն գաղտնաբառ են հայտնաբերել: Այդ մասին հայտնել է «Хабрахабр» համայնքի օգտատերը, գրում է «Ведомости»-ն:
Նա նշել է, որ խոսքը քաջ հայտնի ռեսուրսի մասին է: Bitcoin Security ֆորումի օգտատերերը հայտնում են, որ բազայում կա 1 261 809 գաղտնաբառ:
Հաղորդագրության հեղինակը ցուցակում հայտնաբերել է նաև «Яндекс» ծառայությունում սեփական գաղտնաբառը:
Հրապարակված ցանկում իրենց հասցեներն ու գաղտնաբառերը հայտնաբերել են նաև Bitcoin Secuirity-ի մի քանի օգտատերեր:
«Ведомости»-ի թղթակիցը չի գտել իր տվյալները ցանկում, սակայն գտել է իր ընտանիքի անդամներից մեկի փոստային հասցեի գաղտնաբառը:
«Яндекс»-ի ներկայացուցիչը նշել է, որ խոսքը ծառայությունը կոտրելու կամ արտահոսքի մասին չէ. գաղտնաբառերը կարող էին գողացվել վիրուսների միջոցով հենց օգտատերերից:










