Մեղրն ավելի արդյունավետ է, քան հակաբիոտիկները

14:00 • 09.09.14

Շվեդ գիտնականները կարողացել են պարզել, թե ինչով է մեղրն օգտակար առողջությանը, և ինչպիսի բաղադրիչներ են ապահովում դրա մանրէասպան հատկությունները:

 

Այդ յուրահատուկ խումբը կազմված է 13 կաթնաթթվային բակտերիաներից: Նոր բացահայտման մասին նշվում է International Wound Journal ամսագրում, իսկ կարճ դրան կարելի է ծանոթանալ Լունդի համալսարանի մամուլի հաղորդագրության միջոցով, գրում է lenta.ru-ն:

 

Ուսումնասիրությունները կատարվել են լաբորատորիայում հատուկ մշակված մեթոդաբանությամբ: Գիտնականները գտնում են, որ մեղրը բավականին օգտակար է, և դա պայմանավորված է դրանում գտնվող բաղադրիչներով, իսկ հակաբիոտիկներում ակտիվ բաղադրիչը միայն մեկն է:  

Մեղրն ավելի արդյունավետ է, քան հակաբիոտիկները