Բանանը զգալիորեն նվազեցնում է կաթվածի առաջացման հավանականությունը
Գիտնականները խորհուրդ են տալիս բոլոր կանանց՝ դաշտանադադարից հետո ավելի շատ բանան օգտագործել, քանի որ այն օգնում է նվազեցնել կաթվածի առաջացման վտանգը: Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն՝ հղում կատարելով The Daily Mail-ին:
Գիտանականները 11 տարվա ընթացքում 50-ից 79 տարեկան 90137 կանանց են հետազոտել: Նրանց առաջին հերթին՝ հետաքրքրել է կալիումի օգտագործման չափաբաժինն ու հիվանդության պատմության մեջ կաթվածի մասին նշումների առկայությունը:
Ինչպես հայտնի է՝ բանանը հարուստ է կալիումով, որը կարող է մոտ մեկ քառորդով նվազեցնել կաթվածի առաջացման վտանգը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդատվության համաձայն՝ կինը օրական 3.510 մգ և ավել կալիում պետք է օգտագործի:










