Բրիտանացի արվեստագետը կարդալու ընթացքում սևացող գիրք է ստեղծել
Բրիտանացի արվեստագետ Քամիլ Լեպրուստը ստեղծել է մի գիրք, որի էջերը սևանում են ընթերցանության ժամանակ, հայտնում է The Guardian-ը:
Այս աշխատանքը կներկայացվի սեպտեմբերի վերջին London Art Book Fair գրքի ամենամյա տոնավաճառում:
Նման գիրք ստանալու համար արվեստագետը հատուկ տերմոթուղթ է օգտագործել: Դրա հետևանքով ընթերցողն ընդամենը չորս ժամ է ունենում կարդալու համար՝ նախքան տեքստն ամբողջությամբ կսևանա:
Լեպրուստի գրքում պետք է հասցնել կարդալ Ալիս Վալեսի Anastylosis-ը, ինչպես նաև Թ.Ս. Էլիոթի The Love Song of J Alfred Prufrock-ը:
Արվեստագետը նշել է, որ այս աշխատանքի շնորհիվ դատողություններ է անում գրքի արժեքի մասին՝ որպես օբյեկտի՝ դրա բովանդակությունից անկախ:










