ՌԴ-ի հետ Ուկրաինայի սահմանի 100 կիլոմետրից ավելին գտնվում է ռուսամետ անջատողականների հսկողության տակ

17:16 • 09.09.14

Հակաահաբեկչական գործողության գոտում ուկրաինացի սահմանապահները չեն վերահսկում Ռուսաստանի հետ սահմանի 100 կիլոմետրից ավելին: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի տեղեկատվա-վերլուծական կենտրոնի խոսնակ Անդրեյ Լիսենկոն, հաղորդում է korrespondent.net-ը:

 

«Այսօրվա դրությամբ ուկրաինա-ռուսական սահմանի 100 կիլոմետրից ավելին գտնվում է ահաբեկիչների և գրոհայինների, ինչպես նաև ՌԴ ստորաբաժանումների հսկողության տակ»,- նշել է Լիսենկոն:

 

Ընդ որում՝ Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի ներկայացուցիչը հայտնել է, որ ՌԴ զորքերի ավելացում տեղի է ունենում միայն այն հատվածներում, որտեղ չկան ուկրաինացի սահմանապահներ:

 

«Ինչ վերաբերում է սահմանի այլ հատվածներին, որոնք այժմ գտնվում են ուկրաինացի զինվորականների հսկողության տակ, զորքերի ավելացում տեղի չի ունենում, բոլորը գտնվում են զբաղեցրած դիրքերում»,- հավելել է Լիսենկոն: