Բրիտանիայի վարչապետը մեկնում է անկախանալ ցանկացող Շոտլանդիա
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը չորեքշաբթի կայցելի Շոտլանդիա, որտեղ անկախացման գործընթացն ավելի է լրջանում:
Agence France-Presse գործակալությունը հայտնում է, որ Քեմերոնը Շոտլանդիա կմեկնի խորհրդարանական ընդդիմության առաջնորդ Էդ Միլիբենդի հետ: Այդ նպատակով գործիչները չեն անցկացնի իրենց ամենշաբաթյա հարցուպատասխանը:
Պաշտոնական հայտարարության մեջ ասվում է. «Մեզ բաժանող շատ բաներ կան, սակայն կա մի բան, որի շուրջ համակարծիք ենք՝ Միացյալ Թագավորությունը միասնական ավելի լավն է»:
Աղբյուրի պատկերավոր ձևակերպմամբ՝ նրանք գնում են Շոտլանդիա՝ բնակչությանն ասելու. «Ցանկանում ենք, որ դուք մնաք»:










