Արսեն Բաբայանը նշանակվել է ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ
ՀՀ դատական դեպարտամենտի մամուլի քարտուղար Արսեն Բաբայանը նշանակվել է ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ: Ավելի վաղ այս պաշտոնը զբաղեցնող Գոհար Պողոսյանը նշանակվել էր ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը։
Արսեն Բաբայանը 2012թ-ի փետրվարից ՀՀ դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայության պետն էր: ՀՀ դատական ծառայության 2-րդ դասի խորհրդական է:










