Հոնկոնգի ակտիվիստները կտրել են մազերը՝ ի նշան բողոքի
Հոնկոնգում օրիգինալ ձևով է անցել շրջանում Չինաստանի ազդեցության մեծացման դեմ բողոքի ակցիան. 40 մարդ հրապարակայնորեն կտրել է մազերը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Նրանց խոսքերով՝ չինացու համար ծնողներից ժառանգած մազերը մեծ նշանակություն ունեն, սակայն նրանք պատրաստ են զրկվել դրանցից հանուն ժողովրդավարության:
Ցուցարարների դժգոհության պատճառը նոր օրենքն է, որի համաձայն 2017 թվականի քաղաքային ընտրությունների մասնակիցները պետք է ստանան պեկինամետ հանձնաժողովի հավանությունը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Չինաստանի իշխանությունները բացառել են Հոնկոնգի վարչակարգի ղեկավարի պաշտոնին թեկնածուների բաց առաջադրման հնարավորությունը:
Քաղաքագետները ենթադրում են, որ այդկերպ ընտրություններին ներկայացված կլինեն միայն Պեկինին հավատարիմ թեկնածուները:










