Տավուշի մարզի Հովք գյուղի լճում դի է նկատվել
17:42 • 09.09.14
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն սեպտեմբերի 9-ին, ժամը 16.46-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Հովք գյուղի լճում դի է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և հատուկ ջրափրկարարական ջոկատը: ԱԻՆ կայքը նշում է, որ կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Placeholder










