Միջերկրական ծովից Իսրայելի ուղղությամբ բալիստիկ հրթիռ է արձակվել

15:19 • 09.09.14

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ֆիքսել է, որ Իսրայելի ուղղությամբ բալիստիկ հրթիռ է արձակվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

 

Կառույցը ֆիքսել է, որ այսօր՝ Երևանի ժամանակով 12.31-ին, Միջերկրական ծովի ջրային տարածքի կենտրոնական հատվածից բալիստիկ հրթիռի մեկնարկ է գրանցվել:

 

Հրթիռի ընկնելու շրջանը, ըստ ռուսական աղբյուրի, Թել Ավիվից 300 կմ հեռավորությամբ տարածքն է՝ Իսրայելի արևելյան ափը:

 

Հայտնի է նաև, որ ռուսաստանյան վերահսկման համակարգերը 40 վայրկյան հետևել են հրթիռին:

 

Սյլ մանրամասներ չեն հաղորդվում: