Բրիտանուհի ջիհադիստը սպառնացել է ցցի հանել Բրիտանիայի վարչապետի գլուխը
Բրիտանացի ջիհադիստների 18-ամյա ներկայացուցչուհին, որը հանդես է գալիս UmmKhattab անունով, սպառնացել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնին, հայտնում է Daily Mail-ը:
Նա, մասնավորապես, Twitter-ում գրել է, որ «Ալլահի կամոք մի օր ցցի հանված կտեսնեն Քեմերոնի գլուխը»: Պատճառն այն է, որ Քեմերոնը, ըստ UmmKhattab-ի, պատերազմում է իսլամի դեմ:
Բրիտանուհին նշել է, որ իր համար միևնույնն է, եթե իրեն զրկեն քաղաքացիությունից: Ենթադրվում է, որ նա այժմ ապրում է Սիրիայի Ռաքքա շրջանում, որն «Իսլամական պետություն» խմբավորման վերահսկողության տակ է:
Աղբյուրը նշում է, որ ավելի ու ավելի շատ երիտասարդներ են հեռանում Բրիտանիայից և միանում իսլամիստներին:










