Ուկրաինայում խնդիրներն առաջացել են կոռուպցիայի, իշխանության տապալման և բանդիտիզմի պատճառով. Լուկաշենկո

17:05 • 09.09.14

Ուկրաինայի արևելքում հակամարտությունը ձեռնտու չէ ո՛չ Բելառուսին, ո՛չ Ռուսաստանին, ո՛չ էլ Ուկրաինային, հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, փոխանցում է rosbalt.ru-ն։

 

«Ուկրաինայում ընթանում է եղբայրասպան պատերազմ։ Դուք հասկանում եք, թե դա ում է ձեռնտու: Դա մեզ ձեռնտու չէ։ Դա պետք չէ ոչ մեկին, դա խախտում է ամբողջ կենսակերպը»,- նշել է նախագահը։

 

Ընդ որում՝ Լուկաշենկոն նշել է, որ Բելառուսը կարող է աշխատել միայն հանուն խաղաղության՝ «իրավիճակը հանդարտեցնելու համար»։ Նա վստահեցրել է, որ իրավիճակն Ուկրաինայում չի ազդի Բելառուսի վրա, և հիշեցրել է, որ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի խորը պատճառները կապված են «կոռուպցիայի, իշխանության տապալման և բանդիտիզմի հետ»։