Լուսնային փուլերն էական ազդեցություն են ունենում մարդկանց քնի վրա

21:44 • 09.09.14

Տորոնտոյի համալսարանի փորձագետների հետազոտությունները հաստատել են, որ լիալուսնի ժամանակ մարդկանց մեծ մասն ընդհանուր առմամբ՝ ավելի քիչ է քնում, նաև՝ ավելի քիչ է լինում նրանց խորը քնի տևողությունը: Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն՝ հղում կատարելով The Daily Mail-ին:


Խորը քունը շատ կարևոր է ուղեղի համար, քանի որ միայն այդ փուլում է ուղեղը համնգստանում և վերամշակում ողջ օրվա ընթացքում հավաքած ինֆորմացիան:


Երբ լիալուսին չի լինում, կանայք քուն են մտնում միջինը՝ 25-30, իսկ լիալուսնի ժամանակ՝ 52 րոպեի ընթացքում: Տղամարդկանց մոտ հարաբերակցությունը 30 րոպեն ընդդեմ 60-ի է:


 Ընդհանուր առմամբ՝ լուսնային փուլերն առավել ուժեղ ազդեցություն են թողնում կանանց վրա:
 

Լուսնային փուլերն էական ազդեցություն են ունենում մարդկանց քնի վրա