Մասիսում գարեջրի կոտրված շշով վնասվածք են հասցրել 17-ամյա երիտասարդի

13:37 • 09.09.14

Հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժնում սեպտեմբերի 9-ին` ժամը 00.50-ին, հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 1997թ. ծնված Տիգրան Մ.-ն:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ սեպտեմբերի 8-ին` ժամը 23.00-ի սահմաններում, Մասիս քաղաքի 2-րդ թաղամասում գտնվող սուպերմարկետի մոտ, վիճաբանության ժամանակ, 1991թ. ծնված Գարիկ Բ.-ն գարեջրի շշի ապակյա կոտրած բեկորով հարվածել է Տիգրան Մ.-ի պարանոցին:

Տուժողին տրվել է դատաբժշկի ուղեգիր: Նախապատրաստվում են նյութեր: